Բալզամի կիրառման անհավանական տարբերակներ, որոնց մասին երբեք չեք մտածել (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Շուրթերի բալզամն այնպիսի իր է, որը թերևս առկա է յուրաքանչյուր կնոջ պայուսակում:  Առաջին հերթին դրա գլխավոր առաքելությունը մաշկի պահպանումն է արտաքին ազդեցություններին: Սակայն ուղիղ օգտագործումից զատ կան բալզամի օգտագործման տարբեր միջոցներ:

Օգնում է խուսափել կոշտուկների առաջացումից

Նոր կոշիկը միշտ էլ լավ է, սակայն դրանք տարբեր պատճառներով կոշտուկների առաջացման պատճառ են դառնում, որոնք մեզ անհարմարություն են պատճառում: Դուք համարձակորեն կարող եք կարմրած հատվածի վրա բալզամ քսել և շարունակել ձեր ճանապարհը:

Օգնում է հանել մատանին, եթե այն փոքր է և դուրս չի գալիս

Լինում է, որ մատանին փոքր է լինում, սակայն դա հանելն ավելի դժվար է լինում, քան նույնիսկ մտցնելը: Առաջինը, որ հաճախ գալիս է մտքումդ, օճառն է, սակայն բաղնիք վազելու փոխարեն օգտագործեք ձեր բալզամը:

Վերացնում է հետքերը և փայլ հաղորդում

Եթե ձեր կոշիկի վրա մի փոքր հետքեր են հայտնվել, ապա օգտագործեք շուրթերի բալզամ: Դուք այս խորամանկությունը կարող եք օգտագործել պայուսակների, գոտիների կամ կահույքի դեպքում, որը վնասվածքի հետևանքով վատ տեսք էր ստացել:

Օգտագործեք բալզամը միջատների խայթոցի ժամանակ

Հանգստացնող հատկության շնորհիվ բալզամը հիանալի միջոց է միջատների խայթոցի դեմ և արագացնում է բուժումը:

Հնարավորություն է տալիս խուսափել մազերի էլեկտրականացումից

Շուրթերի բալզամը ձեր մազերին ավելի ուղիղ մնալու հնարավորություն է տալիս: Դրա համար մի փոքր քանակություն քսեք սանրին և դրանով սանրեք մազեր`  խուսափելով արմատներից:

Հարբուխի դեպքում հիանալի լուծում կլինի

Երբ դուք հաճախ եք սրբում ձեր քիթը հարբուխի ժամանակ, ապա այն գրգռվում է: Բալզամը քսեք այդ հատվածներին, որը կփափկացնի այն:

Բալզամից կարող ենք մոմ ստանալ

Եթե դուք փայտ տեղադրեք, ապա այն մոմի տեսք կստանա

Բալզամը կօգնի երկար պահել օծանելիքի բույրը

Եթե բալզամ քսեք այն հատվածներին, որտեղ օծանելիք եք փչում, այն բույրն ավելի երկար կպահի:




Լրահոս