Հայաստանն ու Ռուսաստանը քննարկում են SuperJet 100 ինքնաթիռների մատակարարման հարցը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսաստանը և Հայաստանը քննարկում են Sukhoi SuperJet 100 ինքնաթիռների մատակարարման հարցը: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-­ը, վկայակոչելով «Ռիա­նովոստի»­-ն, այդ մասին հայտարարել է ՌԴ արդյունաբերության և առևտրի նախարար Դենիս Մանտուրովը: «Շարունակում ենք ազգային ավիափոխադրող ստեղծելու աշխատանքը (Հունգարիայի հետ. խմբ): Այժմ նաև Հայաստանում կսկսենք զբաղվել նման հարցերով»,­ ասել է Մանտուրովը՝ թեթև արդյունաբերության համառուսաստանյան երրորդ ֆորումի ժամանակ պատասխանելով Հունգարիայի հետ համատեղ ավիաընկերություն ստեղծելու շրջանակում ինքնաթիռների մատակարարման մասին հարցին:

«Հետաքրքրությունը մի բանում է. առաջ մղել ռուսական արտադրողին: Առաջին հերթին դա SuperJet­-ն է, այսօրվա դրությամբ դա քաղաքացիական ինքնաթիռաշինության հիմնական արդյունքն է: Դա վերաբերում է Հունգարիային, Հայաստանին, որի հետ մենք երեքշաբթի քննարկել ենք այդ հարցը: Մենք պայմանավորվել ենք ակտիվորեն մշակել այն, ձևակերպել հստակ առաջարկներ մեր գործընկերների հետ»,­ -ավելացրել է Մանտուրովը:




Լրահոս