Հայաստանի Հանրապետական կուսակցության համագումարի ընթացքում ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը հանդես կգա ծրագրային ելույթով: ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ զրույցում այս մասին նշեց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը:
«Այս կազմով կուսակցության գործադիր մարմնի վերջին նիստն է տեղի ունեցել: Սերժ Սարգսյանը ներկայացրել է իր դիրքորոշումը, քննարկել ենք կուսակցության ծրագրի և կանոնադրության փոփոխություններին վերաբերող հարցեր», նշել է Շարմազանովը:
Անդրադառնալով ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի և պաշտպանության Վիգեն Սարգսյանի կուսակցության ղեկավար կազմում ընդգրկվելու հեռանկարներին՝ Շարմազանովը նշել է, որ նրանք չեն կարող լինել շարքային անդամներ. «Նրանք կլինեն ՀՀԿ ղեկավար կազմի առանցքային ներկայացուցիչներ: Կարեն Կարապետյանի անդամակցումից հետո և դրան զուգահեռ 7 հազար քաղաքացիներ անդամակցել են Հանրապետական կուսակցությանը»: