Ինչ է նախատեսված այսօր ՀՀԿ համագումարին. «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «ՀՀԿ 16-րդ համագումարն առավելապես «ուժի ցուցադրության» գործընթաց է, քան կուսակցական գործունեության բաղկացուցիչ մաս։ Այն կայանալու է այսօր, առավոտյան ժամը 11-ին, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում, մասնակցելու են մեծ թվով պատվիրակներ, հրավիրյալներ։ Հրապարակվելու է յոթ հազար նոր անդամագիրների մասին «հուժկու» տեղեկատվությունը։ ՀՀԿ նախագահը հանդես է գալու հաշվետվությամբ, ՀՀԿ կանոնադրությունում եւ ծրագրում փոփոխություններ, լրացումներ են կատարվելու։ Ապա գալու է վճռական պահը՝ ՀՀԿ նախագահի, գործադիր մարմնի, վերստուգիչ հանձնաժողովի անդամների ընտրություն եւ ՀՀԿ համագումարի բանաձեւի ընդունում»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս