Սուրիկ Խաչատրյանը` որդու մասնակցությամբ միջադեպի լուրերի մասին (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արդեն հայտնել էինք, որ «Օջախ» ռեստորանային համալիրից Աբովյանի բժշկական կենտրոն է տեղափոխվել Չարենցավան քաղաքի 17 շենքի 17 բնակարանի բնակիչ, 22-ամյա Տիգրան Հակոբի Շահգալդյանը` Կոտայքի նախկին մարզպետ Կովալենկո Շահգալդյանի թոռը: Վերջինս ոտքերի և նստատեղի հատվածում ունի սուր-կտրող-ծակող առարկայից ստացած հետքեր: Մամուլում լուրեր տարածվեցին, որ կասկածներ կան, որ նրան դանակարահել է Սյունիքի նախկին մարզպետ` Սուրիկ Խաչատրյանի տղան:

Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը լրագրողների հետ զրույցում հերքեց այդ տեղեկությունը և հավաստիացրեց, որ իր որդին ոչ մի կապ չունի հիշատակված միջադեպի հետ: Սուրիկ Խաչատրյանն այդուհանդերձ նշեց, որ իր որդին և Շահգալդյանի թոռը մտերիմներ են և վաղուց են ճանաչում իրար:

Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում:




Լրահոս