Կյանքի 91-րդ տարում մահացել է Կուբայի հեղափոխության առաջնորդ Ֆիդել Կաստրոն։ Այս մասին «Արմենպրեսը» հաղորդում է վկայակոչելով Կուբայի պետական Պրենսա Լատինա գործակալության հաղորդագրությունը։ Կաստրոյի մահվան լուրը պետական հեռուստատեսությամբ հայտնել է երկրի Պետական խորհրդի և նախարարների խորհրդի ղեկավար Ռաուլ Կաստրոն։ Ռաուլ Կաստրոյի հաղորդմամբ՝ Ֆիդելը «մահացել է ուրբաթ երեկոյան»։
Կուբայի հեղափոխության առաջնորդի ցանկության համաձայն՝ նրա մարմինը կդիակիզվի։ Ռաուլ Կաստրոն հայտնել է նաև, որ առաջիկայում հայտնի կլինեն նաև վերջին հրաժեշտի կազմակերպման մանրամասները։