Բավրայի բազային մաքսատան մոտակայքում երկու բեռնատար ավտոմեքենա է այրվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նոյեմբերի 25-ին, ժամը 23.32-ին տեղեկություն է ստացվել, որ Շիրակի մարզի Բավրայի բազային մաքսատան մոտակայքում այրվում է ավտոմեքենա:

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ այրվում են «Volvo» մակնիշի երկու բեռնատար ավտոմեքենա (վարորդների տվյալները չի հաջողվել պարզել):

Հրդեհը մեկուսացվել է ժամը 00.02-ին, մարվել՝ 00.37-ին::

Այրվել են AL 418 AA պետհամարանիշով ավտոմեքենայի 2 անվադող, խցիկն` ամբողջությամբ, և AI 417 AA պետհամարանիշով ավտոմեքենայի առջևի 1 անվադող, իսկ խցիկը՝ ջերմահարվել:




Լրահոս