Պուտինն ու Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել նոյեմբերի 25-ին, փոխանցում է Gazeta.ru-ն:

Հեռախոսազրույցի ժամանակ կողմերը քննարկել են Սիրիայի իրավիճակը:

Էրդողանը հայտարարել է, որ Սիրիայի հյուսիսում իր երկրի զորքերի օպերացիան ցույց է տալիս Թուրքիայի վճռականությունն ահաբեկչության դեմ պայքարում:

Նա նաև ընդգծել է, որ Անկարան հարգում է Սիրիայի տարածքային ամբողջականությունը: Ինչպես նաև հաղորդվում է, որ Էրդողանն ու Պուտինը համաձայնել են միջոցներ ձեռնարկել սիրիական Հալեպում մարդասիրական ճգնաժամի լուծման համար:




Լրահոս