Armenian text to speach

Բակո Սահակյանը հանդիպել է «Ճանաչենք մեր երկիրը» երիտասարդական արշավի մասնակիցների հետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 25-ին Դադիվանք գյուղի մոտակայքում գտնվող Սուրբ Աստվածածին միջնադարյան վանական համալիրի տարածքում հանդիպում է ունեցել «Ճանաչենք մեր երկիրը» երիտասարդական արշավի մասնակիցների հետ:

Ինչպես տեղեկացրին ԼՂՀ նախագահի աշխատակազմի լրատվական ծառայությունից, նախագահ Սահակյանը գոհունակությամբ նշել է, որ նման արշավները դարձել են ավանդական՝ կարևորելով դրանք մատաղ սերնդի հայեցի դաստիարակության, հարազատ երկրի պատմությունը, մշակույթը, բնությունը ճանաչելու, ընկերական կապերն ամրապնդելու տեսանկյուններից:

Ջերմ և անմիջական մթնոլորտում արծարծվել են նաև երկրի ներքին ու արտաքին քաղաքականությանը, տարածաշրջանային գործընթացներին, սահմանադրական բարեփոխումների ընթացքին, երիտասարդական քաղաքականությանը վերաբերող հարցեր:

Նույն օրը Նախագահ Սահակյանը այցելել է Թալիշ գյուղ ու տեղում ծանոթացել այնտեղ իրականացվող ծրագրերի ընթացքին:




Լրահոս