Էդ բողոքները, որ անում են, երկու կուսակցություն ներկայացված են ԱԺ-ում, ովքեր ընդունել են այդ ընտրական օրենսգիրքը: Թող ուշադիր լինեին այդ կետերի հետ կապված: Լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով ընդդիմադիր ուժերի` ՍԴ դիմելուն, այս մասին նշեց Գյումրու քաղաքապետ Սամվել Բալսանյանը:
«Պարտադիր էր բոնուս ունենալը, որը, երբ օրենքը բերել, քննարկել են, պետք է իրենք այդ գնահատականը տային և դեմ լինեին», – նշեց նա:
Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում:
Նաիրա Հովհաննիսյան, Հովսեփ Հովսեփյան