Մհեր Մկրտչյանի նկարը` որպես «գետնաշո՞ր» (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ի թղթակիցը  «Բուկինիստ» գրախանութների  ցանցերից մեկում նկատեց, որ  գրախանութի հատակին պատկերված է մեծանուն դերասան Մհեր Մկրտչյանի նկարը, որը «գետնաշորի» տեղ դրած այցելուները ստիպված  ոտնատակ են անում:

15207932_1386886258018088_2069027925_n

15208057_1386886251351422_351039871_n

15218178_1386859101354137_1159636956_n

15218181_1386886228018091_616766766_n

15218259_1386886244684756_1564443289_n

15218334_1386886248018089_829105059_n

Նշենք, որ պատկերի վրա լատինատառ գրված է հետևյալ գրությունը «ARLOOPA», որը կարող են այցելուները միայն նկատել  հատակին ուշադիր նայելուց հետո:

Իսկ ինչ է իրենից ներկայացնում այս ծրագիրը. բավական է հեռախոսը կամ պլանշետը պահել  Մհեր Մկրտչյանի պատկերի վրա ու սարքի էկրանին կարող ես տեսնել լրացված իրականություն պարունակող անիմացիան:

Տեղեկացնենք,   որ այս հավելվածը հայկական է և կոչվում է «ARLOOPA»: Հավելվածը ներկայացնում է նոր, յուրօրինակ կատեգորիա, որում միաժամանակ համակցվում են երևակայականն ու իրականը:

15227867_1386893101350737_892696583_n-1

Հավելենք, որ  վերոհիշյալ  խնդրի շուրջ «Բուկինիստ» գրախանութից պատճառաբանում են, թե նրանց  բաժնետերերն են այդպես որոշել:

Ամեն դեպքում մեծանուն դերասանին «գետնին պառկեցնելը» տգեղ է: Թերևս խորհուրդ կտանք գրախանութի բաժնետերերին, որպեսզի վերանայեն իրենց որոշումը:

Լիդա Եղիազարյան




Լրահոս