ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության կողմից 21.11-25.11.2016թթ ժամանակահատվածում իրականացված շրջայցերի, ԲՊՏ վարույթին հանձնված գործերի քննության և հաշվետվությունների ընդունման գործընթացում հայտնաբերված խախտումների արդյունքում կայացվել է 480.0հազ.դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի 7 որոշում և հաշվարկվել 1.14մլն.դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Մասնավորապես`
Բուսական աշխարհի պահպանության ոլորտ
Կազմվել է վարչական տուգանքի 1 որոշում՝ 50.0հազ.դրամով և հաշվարկվել է 1.116մլն.դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին պատճառված վնաս, որից ՝
Լոռու տարածքային բաժնի կողմից ապօրինի հատված 48 բարդի տեսակի ծառի համար հաշվարկվել է 1056.5հազ.դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս: Նյութերն ուղարկվել են ոստիկանության Գուգարքի բաժին հետագա ընթացք տալու համար:
Սյունիքի տարածքային բաժինն ապօրինի ծառահատման դեպքի համար հաշվարկել է 60.0հազ.դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Վայոց ձորի տարածքային բաժնի կողմից ապօրինի ծառահատման դեպքի համար կայացվել է 50.0հազ.դրամի վարչական տուգանքի որոշում:
Կենդանական աշխարհի պահպանության ոլորտ
Շաբաթվա ընթացքում հայտնաբերվել և առգրավվել է 18 հատ /8.5կգ/ <<սիգ>> տեսակի տիրազուրկ թարմ ձուկ, 20 հատ գետի ձուկ և 6.5 կգ կենդանի խեցգետին, որից՝
Շիրակի տարածքային բաժնի կողմից շրջայցերի ընթացքում առգրավվել է 18 հատ /8.5կգ/ <<սիգ>> տեսակի թարմ ձուկ, ինչը հանձնվել է <<Ֆ.Նանսենի անվան երեխաների խնամքի և պաշտպանության հաստատություն>>:
Տավուշի տարածքային բաժնի կողմից շրջայցերի ընթացքում առգրավվել է 20 հատ գետի ձուկ, ինչը հանձնվել է <<ՍՈՍ Իջևանի մանկական գյուղ>>:
Գեղարքունիքի տարածքային բաժնի վարույթին հանձնված 6.5կգ խեցգետնի ապօրինի որսի համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դրամի վարչական տուգանքի որոշում: Խեցգետինը կենդանի վիճակում բաց է թողնվել Սևանա լիճ:
Սյունիքի տարածքային բաժինը ձկան ապօրինի որսի համար ֆիզիկական անձի նկատմամբ հաշվարկվել է 25.0հազ.դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Բնապահպանական և բնօգտագործման վճարի եռամսյակային հաշվետվությունները սահմանված ժամկետում չներկայացնելու համար
Կազմվել է վարչական տուգանքի 4 որոշում՝ 300.0հազ.դրամ գումարով. որից՝
Արագածոտնի տարածքային բաժնի կողմից տնտեսվարողի նկատմամբ կայացվել է 150.0հազ.դրամի վարչական տուգանքի որոշում:
Շիրակի տարածքային բաժնի կողմից տնտեսվարողի նկատմամբ կայացվել է 50.0հազ. դրամի վարչական տուգանքի որոշում:
Սյունիքի տարածքային բաժնի կողմից տնտեսվարողի նկատմամբ կայացվել է 50.0հազ. դրամի վարչական տուգանքի որոշում:
Գեղարքունիքի տարածքային բաժնի կողմից տնտեսվարողի նկատմամբ կայացվել է 50.0հազ. դրամի վարչական տուգանքի որոշում:
Առանց շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական դրական եզրակացության գործունեություն իրականացնելը
Գեղարքունիքի տարածքային բաժինը <<Սևան ԱՊ>> ՊՈԱԿ-ի հետ համատեղ ֆիզիկական անձի նկատմամբ կայացրել է 80.0հազ.դրամի վարչական տուգանքի որոշում:
Վարչարարության և փորձաքննության վերահսկողության բաժինը դատական ակտերի հարկադիր կատարման է ներկայացվել վարչական տուգանքի որոշում 300.0հազ.դրամ գումարի չափով:
Ընդհանուր առմամբ ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության կիրառած նախորդ պատժամիջոցներից հաշվետու ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջե է մուտքագրվել 1.1մլն.դրամ: