Սերժ Սարգսյանը վերընտրվեց Հայաստանի Հանրապետական կուսակցության նախագահի պաշտոնում: Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ՀՀԿ համագումարի ընթացքում ՀՀԿ նախագահի պաշտոնում առաջադրեց Սերժ Սարգսյանի թեկնածությունը. «Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության Նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի քաղաքական հարուստ փորձը և մեր մեծ վստահությունը նրա նկատմամբ՝ առաջարկում եմ Սերժ Սարգսյանին գրանցել որպես Հայաստանի Հանրապետական կուսակցության նախագահի թեկնածու», -ասաց Տարոն Մարգարյանը:
Երբ ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը դիմեց ներկաներն և հարցրեց՝ այլ թեկնածուներ չկան՞, և ցանկացավ շարունակել, Սերժ Սարգսյանը միջամտեց. «Ինչի՞ ես շտապում»:
«Արդեն ասացին՝ չկա, պարոն նախագահ»,-արձագանքեց Աշոտյանը:
ՀՀԿ նախագահի քվեարկությունն անցավ բաց ձևաչափով: Համագումարի պատվիրակների միաձայն քվեարկության արդյունքում Սերժ Սարգսյանը վերընտրվեց Հայաստանի Հանրապետական կուսակցության նախագահ: Սերժ Սարգսյանը շնորհակալություն հայտնեց ՀՀ խոշարագույն քաղաքական կառույցի ՀՀԿ նախագահի պաշտոնում իրեն վերընտրելու կապակցությամբ: