Քիչ առաջ ավարտվեց ՀՀԿ 16-րդ համագումարը, որի ժամանակ ՀՀԿ կուսակցության գործադիր մարմնի կազմում փոփոխություններ կատարվեցին: Ըստ այդմ ՝ Ռազմիկ Զոհրաբյանը և Դերենիկ Դումանյանը չվերընտրվեցին որպես գործադիր մարմնի անդամ:
Բացի այդ ԳՄ-ն արդեն նոր անդամներ ունի՝ վարչապետ Կարեն Կարապետյանը, Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը և ՀՀԿ պատգամավոր Սամվել Ֆարմանյանը:
Հավելենք նաև, որ Սերժ Սարգսյանն ընտրվեց ՀՀԿ նախագահ: