Նախագծում փոփոխություններ կլինեն, բայց պարտադիր բաղադրիչը չի հանվի. Վիգեն Սարգսյանը` «1000-ական դրամների» նախագծի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր լրագրողների հետ զրույցում ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը ասաց, որ «1000-ական դրամների» նախագծում փոփոխություններ կլինեն, բայց պարտադիր բաղադրիչը չի հանվի:

«Փոփոխությունների համար էլ անցկացնում ենք քննարկումների փուլը, որպեսզի մինչեւ երկրորդ ընթերցում օրենսդրական նախաձեռնությունը որոշակի փոփոխություններ կրի: Պետք է ի սկզբանե ասեմ, որ պարտադիր բաղադրիչը չի հանվելու օրենքի նախագծից: Դա այդ օրենքի առանցքային հիմքն է, եւ խմբագրելով այն խմբագրած կլինեինք օրենքի բուն էությունը»,- ասաց նա:

Անդրադառնալով ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի  այն հայտարարությանը, թե ցանկացողները կարող են դիմում գրել ու հրաժարվել, նման նորմ լինելո՞ւ է օրենքում, թե ոչ, նախարարը հստակ պատասխան չտվեց, նշելով որ նախագծի երրորդ ընթերցման  ժամանակ ամեն ինչ պարզ կլինի:

 




Լրահոս