
«Մրցաշրջանի ընթացքում այնպես է ստացվում, որ ամեն ինչ շրջվում է քեզ հակառակ, լինում է նաև, որ ամեն ինչ ի օգուտ քեզ է աշխատում: Մենք գիտենք, որ խաղը չի ավարտվել, բայց իրականությունն այն է, որ կա ճանապարհ և կան շատ հիանալի թիմեր»:
Այս մասին ասել է Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն` գնահատելով իր թիմի շանսերը Անգլիայի Պրեմիեր լիգայի տիտղոսի համար պայքարում: