Հաստատվել է Վրաստանի նոր կառավարության կազմը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վրաստանի խորհրդարանը շաբաթ երեկոյան հաստատել է կառավարության նոր կազմը` «Վրացական երազանք» կուսակցության նախագահ Գեորգի Կվիրիկաշվիլիի գլխավորությամբ: РИА Новости-ն փոխանցում է, որ համապատասխան հրամանագիրն ստորագրել է խորհրդարանի խոսնակ Իրակլի Կոբախիձեն` հավելելով, որ այսօր ևեթ այն կուղարկի նախագահի վարչակազմ:

Նոր ձևավորված կազմում իրենց տեղերը պահպանել են Վրաստանի արտգործնախարար Միխայիլ Ջանելիձեն և պաշտպանության նախարար Լևան Իզորիան: Պատգամավորական մանդատ ստացած Կախա Կալաձեն վերադարձել է էներգետիկայի նախարարի և փոխվարչապետի պաշտոնին: Եվրաինտեգրման հարցերով պետնախարարի պաշտոնում նշանակվել է պատգամավոր Վիկտոր Դոլիձեն:




Լրահոս