Պատգամավորի ընտանիքի հետ կապվող ընկերությունը հայտնվել է դատարանում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՀՀ ԱԺ պատգամավոր Արայիկ Գրիգորյանի` Ավշարի Արայիկի ընտանիքի հետ կապվող «Ավշար Պրոդ» ՍՊԸ-ն հայտնվել է դատարանում: Նրանք պարտքերը չեն մարել, պարտքատերերը ստիպված են եղել դատարան դիմել:

Պարզեցինք՝ «Գլաս Ուորլդ Քամփնի» ՓԲԸ-ի սնանկության գործով կառավարիչ Տիգրան Հարությունյանը դիմել է Արարատի եւ Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարան՝ պահանջելով «Ավշար Պրոդ»-ից գումար բռնագանձել: Թե ինչ գումարի եւ պարտավորությունների մասին է խոսքը, «Ժողովուրդ»-ը փորձեց պարզել Արարատի մարզի Ավշար համայնքի ղեկավար, ՀՀ բնապահպանության նախկին նախարար Արամայիս Գրիգորյանի եւ պատգամավոր Արայիկ Գրիգորյանի ազգական Սուրիկ Գրիգորյանից, սակայն մեր զանգերն անպատասխան մնացին: Իսկ հայցվոր Տիգրան Հարությունյանը կարճ մեկնաբանեց. «Օգտվել եմ սահմանված իրավունքից գումար բռնագանձելու պահանջով: Մանրամասներ չեմ կարող հայտնել: Բանակցություններն ընթացքի մեջ են»:

Հիշեցնենք, որ Արամայիս Գրիգորյանը, երբ նոր կառավարության փոփոխությունների շրջանակում հրաժեշտ տվեց ՀՀ բնապահպանության նախարարի պաշտոնին, նրան խոստացել էին Արարատի մարզպետ նշանակել, սակայն նշանակումը այդպես էլ տեղի չունեցավ: Գրիգորյան եղբայրները, որ հավակնում էին Հովիկ Աբրահամյանի հետ «մասնաբաժին ունենալ» Արարատի մարզում, մի մասով հայտնվեցին լուսանցքում:




Լրահոս