«Թրամփի «ագրեսիվ և անպատասխանատու քարոզարշավը» բարձրացրել է նրա ինքնակոչ կողմնակիցների ատելության մակարդակը»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Los Angeles Times թերթի փոխանցմամբ` ամերիկա-իսլամական հարաբերությունների խորհուրդը հայտնել է, որ Կալիֆորնիա նահանգում գործող 3 մզկիթ ստացել են ահաբեկող նամակներ:

Կենտրոնից հայտնել են, որ նամակները հասցեագրված են եղել «Սատանայի երեխաներին», իսկ որպես ստորագրություն գրված է եղել «Ամերիկացիներ` լուսավոր ապագայի համար»:

«Քաղաքում նոր շերիֆ է` նախագահ Դոնալդ Թրամփը: Նա պատրաստվում է մաքրել Ամերիկան եւ նորից այն դարձնել լուսավոր» – սպառնալիքներ պարունակող նամակի բովանդակությունից մեջբերում է թերթը:

Ամերիկա-իսլամական հարաբերությունների խորհրդի գործադիր տնօրեն Հուսսամ Այլուշը թերթին ասել է, որ Թրամփի «ագրեսիվ եւ անպատասխանատու քարոզարշավը» բարձրացրել է Թրամփի ինքնակոչ կողմնակիցների ատելության մակարդակը:
Ըստ նրա` մզկիթներում անհանգստացել են նամակի բովանդակությունից:
Նամակներից մեկի կապակցությամբ ոստիկանությունը քննություն է սկսել` կատարվածը դիտարկելով որպես ատելություն սերմանելու միջադեպ:




Լրահոս