Մարդկության ամենափառահեղ շինությունները ժամանակի ընթացքում փլուզվում են, որոշ նոր ծրագրեր այդպես էլ մնում են միայն ծրագրեր:
Ինչ տեսք պետք է իրականում ունենային հայտնի համաշխարհային տեսարժան վայրերը:
Սուրբ Ընտանիքի քավության մայր տաճար, Իսպանիա
Բարսելոնայում վանքի կառուցումը սկսվել է 1882թ.: Հեղանակի հաշվարկներով՝ շինարարությունը պետք է տևեր մոտ 3-4 դար XIX դարավերջի տեխնոլոգիաներով: Ընդ որում, նախաձեռնողների որոշմամբ՝ վանքի ֆինանսավորումն իրականացվում է այցելուների նվիրատվությունների հաշվին: Սակայն հաշվի առնելով ժամանակակից մեթոդները՝ շինարարությունն ավարտին կհասցվի 2026թ.՝ հանճարեղ ճարտարապետի մահվան 100-ամյակին:
Գիզայի բուրգեր, Եգիպտոս
Սկզբնապես բուրգերը պատված էին սպիտակ կրաքարով: Այդ երեսպատումը բուրգերն իրական հրաշքի էր վերածում: Սակայն, ցավոք, երեսպատումը մաքրվեց մ.թ. 1301թ. ավերիչ երկրաշարժի պատճառով:
Կոլիզեում, Իտալիա
Հայտնի Կոլիզեումը կառուցվել է մ.ք. I դարում: XIV դարակեսին Հռոմում տեղի ունեցած հզոր երկրաշարժը փլուզեց շինությունը, հատկապես հարավային մասը: Չնայած դրան՝ այն մինչ այսօր ապշեցնում է իր վեհությամբ:
Պարթենոն, Հունաստան
Պարթենոնը անտիկ ճարտարապետությամբ ամենահայտնի հուշարձանն է, աստվածուհի Աֆինայի վանքը, որը գտնվում է Աթենքի Ակրոպոլիսում: Այն բազմիցս բռնակալների, վերակառուցումների, հարձակումների, գողությունների, հրդեհների, հրաձգությունների զոհ է դարձել: Ներկայումս այն գտնվում է կիսաքանդ վիճակում:
Բուրջ ալ-Ալամ, ԱՄԷ
Դուբայի երկնաքերերից մեկը, որն ունի 510 մ բարձրությունը: Այն ապակե ծաղիկ է հիշեցնում: Շինարարությունը պետք է ավարտին հասցվեր 2009թ., սակայն համաշխարհային ճգնաժամի հետ կապված՝ այն սկզբից դադարեցվեց, ապա 2013թ. չեղարկվեց:
Խորհուրդների պալատ
Խորհուրդների պալատը Սովետական Միության չիրականացված ծրագրերից է: Այն պետք է լիներ աշխարհի ամենաբարձր շինությունը ՝ 415 մ բարձրությամբ: Այն կառուցելու համար 1931թ. պայթեցվեց Քրիստոս Փրկիչ տաճարը: Սակայն սովետական իշխանությունները երազանքն այդպես էլ երազանք մնաց: