
BBC-ն հաղորդում է, որ Նիդերլանդներում շուրջ 200 հազար ընտանի բադ են ոչնչացրել թռչնագրիպի տարածման կանխարգելման նպատակով: Ըստ այդմ՝ վիրուսը հայտնաբերել են մայրաքաղաք Ամստերդամից 70 կմ հեռավորությամբ տեղակայված ավանում: Այժմ ագարակի շուրջ, որտեղ բնակվել են թռչունները, կարանտինային գոտի է սահմանվել` 10 կմ շառավղով: