Թրամփը Քլինթոնի օգտին քվեարկած միլիոնավոր ձայներ անօրինական է անվանել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը թվիթերում հայտարարել է, որ միլիոնավոր ընտրողներ անօրինական քվեարկել են իր մրցակցի՝ Հիլարի Քլինթոնի օգտին ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում, փոխանցում է BBC-ն:

«Բացի խոշոր հաշվով ջախջախիչ հաղթանակից, ես հաղթանակել եմ նաև ազգային քվեարկությունում, եթե հանենք այն միլիոնավոր մարդկանց, ովքեր անօրինական են քվեարկել»,-գրել է Թրամփը:

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Թրամփը հավաքել են քվեարկողների 306 ձայները, սակայն նա զիջել է Քլինթոնին ԱՄՆ-ի քաղաքացիների մոտ 2 միլիոն ձայներով:




Լրահոս