Նոր օրենքով մեծամասնականը չկա, և ես պետք է որոշեմ` կուսակցական կուզենամ դառնամ, թե ոչ: ArmLur.am-ի հետ զրույցում, անդրադառնալով 2017 թվականին սպասվող խորհրդարանական ընտրություններին իր մասնակցության մասին, նշեց ԱԺ պատգամավոր Գրիգորի Մարգարյանը:
«Եթե որոշեմ առաջադրվել, բնական է` ռեյտինգայինով, որն ավելի մոտ է մեծամասնականին: Ես 2003 թվականից պատգամավոր եմ եղել, 15 տարի առաջ կուսակցության անդամ կդառնայի, 15 տարի չպիտի նստեի, սպասեի, որ տեսնեի` ով է դառնում կուսակցության անդամ, որ մոտս մի բան առաջանար», – նշեց նա:
Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում:
Նաիրա Հովհաննիսյան, Հովսեփ Հովսեփյան