Այսօր՝ վաղ առավոտվանից լարված իրավիճակ է ստեղծվել Կոտայքի մարզի Քանաքեռավան գյուղի վարչական տարածքում գտնվող «Փոքր Մհեր» կրթահամալիրում։
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը՝ «Փոքր Մհեր» կրթահամալիրի սաները դժգոհում են տնօրենից և պահանջում նրա հրաժարականը. «Տնօրենը հայտնի հերոսի՝ Կապույտ Մորուքի չար մարդու կերպար է մեզ մոտ ընկալվում. անհարգալից վերաբերմունք է ցուցաբերում ոչ միայն սաների, այլև սպաների նկատմամբ ու անհարկի դիտողական արտահայտություններ է անում բոլորիս հասցեին՝ մեզ «համարելով հորթեր, դիշովկաներ» և սպառնալիքներ է տալիս մեր հասցեին։ Ոչ մի անգամ նման տնօրեն չենք ունեցել։ Սպաներն էլ շատ հոգատար էին մեր նկատմամբ, սակայն նրա՝ այստեղ գալուց հետո ամբողջ կրթահամալիրում տիրում է անառողջ մթնոլորտ»։
ArmLur.am-ն այս առնչությամբ փորձեց զրուցել Քանաքեռավանի համայնքապետ Ջիվան Քամալյանի հետ, սակայն, վերջինս մեզ հետ զրույցում ասաց, որ տեղյակ չէ, թե ինչ է կատարվում:
Իսկ մեր հարցերին «Փոքր Մհեր» կրթահամալիրից ասացին , որ ոչինչ չեն կարող պատասխանել:
Լուսանկարը՝ shamshyan.com-ի: