ArmLur.am-ն արդեն հայտնել էր, որ հրապարակախոս Զառա Հովհաննիսյանը համացանցի իր էջում գրառել էր, որում ներկայացրել էր, թե ինչպես է իր աչքի առաջ Գևորգ Սարգսյանը՝ հայտնի «Ջունգլ» անունով, Երևանի կենտրոնում` փողոցի երթևեկելի մասում ձեռքերով եւ ոտքերով հարվածներ հասցնում կնոջ մարմնի տարբեր հատվածներին:
Երևանի Տերյան փողոցում կնոջը ծեծի ենթարկելուց հետո «Ջունգլ» մականվամբ Գևորգ Սարգսյանին անհայտ անձինք դանակահարել են: «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ից ArmLur.am-ը տեղեկացավ, որ վերջինս կտրած-ծակած վերք ախտորոշմամբ հիվանդանոց է տեղափոխվել: Նրան տեղափոխել են ԲԿ-ի վերակենդանացման բաժանմունք:
Դեպքի վերաբերյալ կատարվում է հետաքննություն: