Հանդիպում Ազգային ժողովում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նոյեմբերի 28-ին ՀՀ ԱԺ փոխնախագահ, ՀՀ Ազգային ժողովի եւ ՌԴ Դաշնային ժողովի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ Հերմինե Նաղդալյանը հանդիպել է Սուրգուտի հայ համայնքի ղեկավար Արմենակ Սիմոնյանի հետ: Հանդիպմանը ներկա է եղել ՀՀ ԱԺ պատգամավոր Հայկ Բաբուխանյանը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Սուրգուտի հայ համայնքի գործունեությանն առնչվող հարցեր: Նշվել է, որ համայնքն ակտիվ ներգրավված է հասարակական-քաղաքական գործընթացներում: Անդրադարձ է կատարվել ՀՀ Ազգային ժողովի եւ ՌԴ Դաշնային ժողովի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 29-րդ նիստին, որը կանցկացվի ՌԴ Խանտի-Մանսիսկի շրջանում, 2017 թ. հունիսի սկզբին:




Լրահոս