Նոյեմբերի 25-ին Չարենցավան քաղաքում տեղի ունեցավ ՀՖՖ կողմից կազմակերպվող «Բաց զվարճալի ֆուտբոլ» ծրագրի հերթական միջոցառումը: Այս անգամ միջոցառմանը մասնակցում էին 180 երեխա Կոտայքի մարզի Չարենցավան, Բյուրեղավան և Հրազդան համայնքներից:
Երեխաները կատարեցին ֆուտբոլային վարժություններ և անցկացրեցին փոքր ֆուտբոլային խաղեր խաղադաշտում՝ ՀՖՖ հրահանգիչների և համայնքները ներկայացնող ութ մարզիչների գլխավորությամբ: ՀՖՖ-ն տրամադրել էր մարզահագուստ, գնդակներ և ֆուտբոլային այլ պարագաներ: