Երբ նկարչի ստատուսը բարձրանա, պաշտոնյաները չեն մերժի նրան. տեղի ունեցավ Վարդան Հովակիմյանի անհատական ցուցահանդեսը (ֆոտո. վիդեո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վարդան Հովակիմյանը Հայաստանում այն եզակի նկարիչներից է, որն իր գործերը ստեղծում է գրիչով: Նոյեմբերի 28-ին «Նարեկացի» արվեստի միությունում տեղի ունեցավ նրա երկրորդ անհատական ցուցահանդեսը, որի շրջանակում այցելուներին ներկայացվեցին արտերկրի եւ Հայաստանի հայտնի արտիստների դիմանկարներ, 3D նկարներ եւ հայկական տարազներով կերպարներ: Նկարիչը ArmLur.am-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ մտադիր է առանձին անդրադարձ կատարել նաեւ հայկական եկեղեցիների թեմային:

Ի դեպ, Վարդան Հովակիմյանի դիմանկարների հերոսներն են դարձել հայ դերասաններից Ռաֆայել Քոթանջյանը, Հրանտ Թոխատյանը, Նազենի Հովհաննիսյանը, երգիչ, երգահան Ռուբեն Հախվերդյանը: Վերջինս մեզ հետ զրույցում անդրադառնալով այն հանգամանքին, որ նկարիչը մասնագիտական կրթություն չունի, շեշտեց, որ դա այս պարագայում բոլորովին էլ պարտադիր չէ:
Վարդան Հովակիմյանը, ով նաեւ մարզիչ է եւ դերասան, ArmLur.am-ի հետ զրույցում խոստովանեց, որ նկարչությունն իր կյանքում հոբբիից աստիճանաբար վերածվում է ավելի լուրջ զբաղմունքի:

Հավելենք, որ ցուցահանդեսին հրավիրված էին նաեւ ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանն ու այլ պաշտոնյաներ, որոնք, սակայն, չէին ներկայացել միջոցառմանը:

Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում:

Աննա Բաբաջանյան, Հովսեփ Հովսեփյան, Նարեկ Սարգսյան

15292708_1389400147766699_1841835682_o

15225295_1389400161100031_783379816_o

15293361_1389400164433364_654335127_o

15233690_1389400167766697_2058803641_o

15292888_1389400141100033_361935853_o

15224740_1389400151100032_1771111929_o

15216121_1389400154433365_353993968_o

15231581_1389400157766698_530002457_o

15271349_1389400171100030_1698633326_o




Լրահոս