Ճամբարակցիներն այսօր կգրոհեն «Աշտարակ կաթ»-ի գործարանը. ինչ մտավախություն ունեն տուժած բնակիչները. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Սնանկացման եզրին գտնվող «Աշտարակ կաթ» ընկերությունից տուժած աշխատակիցները եւ գործարանին կաթ մատակարարած գյուղացիները սպառնում են կտրուկ քայլերի դիմել: Ճամբարակի քաղաքապետ Յուրա Ավալյանը «Ժողովուրդ» օրաթերթին հայտնեց, որ այսօր՝ առավոտյան ժամը 11:00-ին, բոլոր այն քաղաքացիները, որոնց ընկերությունը թե՛ որպես աշխատավարձ է պարտք, թե՛ մթերած կաթի գումար, հավաքվելու են եւ ուղեւորվեն դեպի պանրի գործարան:

«Ստիպված ենք այսօր գնալ գործարան, վերցնել պանրի ողջ քանակությունը, որը կբաժանենք մարդկանց: ժողովուրդը պատրաստ է տիրանալ գործարանին ու վերցնել պանիրը եւ վաճառել, այլ ելք չկա, պայմանավորվածությունները չեն պահում»,- տեղեկացրեց քաղաքապետը: Մարդիկ մտավախություն ունեն, որ եթե նոր սեփականատեր հայտնվի, իրենց հասանելիք գումարները այդպես էլ չեն վերադարձվի: «Ժողովուրդ»-ը փորձեց ընկերության սեփականատեր, նախկին պատգամավոր Աշոտ Ափոյանից պարզաբանումներ ստանալ, սակայն նա ընդհատակում է: Գտնել չհաջողվեց»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս