Գրիպի երկրորդ պիկը հանրապետությունում արձանագրվելու է փետրվարին. «Ժամանակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժամանակ» թերթը գրում է. «Այս օրերին հանրապետության ողջ տարածքում դիտվում է սուր շնչառական վարակների ակտիվացում: Երկրորդ պիկը հանրապետությունում արձանագրվելու է փետրվարին, որն ավելի խիստ է լինում: ՀՀ ԱՆ հատուկ վտանգավոր և օդակաթիլային վարակների համաճարակաբանության բաժնի պետ Լիանա Թորոսյանի խոսքերով՝ այս տարվա առանձնահատկությունը այն է, որ եթե աշնան շրջանում գրիպի հարուցիչներ չէին շրջանառվում, ապա այս տարի գրիպ A տեսակի H3 տեսակն է շրջանառվում:

Մենք ունենք գրիպի հարուցիչների փունջ, որը միայն մեր երկրում չի դիտվում, այլ նաև ՌԴ-ում, Վրաստանում, Եվրոպայում: Սակայն, մասնագետի խոսքերով՝ սա համաճարակ չէ, այլ շնչառական վարակների և գրիպի սեզոնային ակտիվություն: Խոցելի են հիմնականում երեխաները, քանի որ նրանց օրգանիզմն ավելի թույլ է և արագ է արձագանքում ցանկացած ազդակի»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։




Լրահոս