«Առավոտ» օրաթերթը գրում է. Արցախյան ազատամարտի հերոս, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանը համոզված է, որ «1000 դրամի օրինագիծը» իսկապես անհրաժեշտ է և օգտակար, քանի որ զոհված և վիրավորված զինծառայողների ընտանիքները դժվար կացության մեջ են: «Շատերն օրինագծի բացասական կողմերն են տեսնում, բայց դա իրենց կարծիքն է: Իհարկե, բացասական կողմերը ճիշտ են մատնանշում»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց Արկադի Տեր-Թադևոսյանը: Նա, սակայն, դժվարացավ նշել, թե ինչպես է լուծվելու ստեղծվելիք հիմնադրամի հանդեպ հանրության վստահության բացակայության խնդիրը:
Խնդրեցինք կարծիք հայտնել նաև այն մասին, որ ըստ որոշ ազատամարտիկների՝ պետք է կենտրոնացնել կամավորական ուժերը և պատրաստ լինել Ադրբեջանի հարձակմանը: «Մենք պետություն ունենք, 1991 թիվը չէ: Ուղղակի այստեղ պետք է պատրաստ լինենք, որ անհրաժեշտության դեպքում կամավորներին ուղարկենք, ոչ թե ինքնուրույն թողնենք գնան»,- ասաց Արկադի Տեր-Թադևոսյանը»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։