Հայաստանում գործունեություն ծավալած 21 բանկերից կմնա 17-ը. «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» օրաթրեթը գրում է. «Այս տարին ուշագրավ է բանկերի խոշորացման առումով: Ինչպես հայտնի է՝ Կենտրոնական բանկը որոշել է 2017թ. հունվարի 1-ից բանկերի նորմատիվային ընդհանուր կապիտալի նվազագույն չափը 5 մլրդ. դրամից 30 մլրդ․-ի հասցնել։ Հայաստանում գործունեություն ծավալած 21 բանկերից կմնա 17-ը: Քիչ կապիտալ ունեցող մի շարք բանկեր արդեն իսկ միավորվել են՝  «Պրոկրեդիտը» միացավ «Ինեկոբանկին», ԲՏԱ-ն՝ «Հայէկոնոմին», «Առէկսիմբանկը»՝ «Արդշինբանկին», «Զարգացման հայկական բանկը»՝ «Արարատբանկին»:

Բանկերի հրապարակած վերջին հաշվետվության համաձայն (2016թ. երրորդ եռամսյակ)՝ որոշ բանկեր համալրել են կապիտալը, ակտիվներն աճել են վարկավորման ավելացման հաշվին, պարտավորություններն ավելացել են, բանկերն ավելի շատ են վաստակել: Դրանք են՝ «Անելիքը», «Արմսվիսը», «Պրոմեթեյը», «Մելլաթը»: Այս պահին վտանգավոր գոտում է «Արցախբանկը», որը կամ պետք է համալրի կապիտալը, կամ միանա մեկ այլ բանկի: Ամեն ինչ պարզ կլինի տարեվերջի հաշվետվությունից հետո»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս