Լուկաշենկոն Բաքվում նշել է Ադրբեջանի տարածքային ամբողջականության պահպանման անհրաժեշտությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բելառուսն ու Ադրբեջանը կողմ են հանդես եկել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը՝ միջազգային իրավունքի նորմերին համապատասխան: Այս մասին ասվում է Բաքվում նոյեմբերի 28-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի բանակցությունների արդյունքներով կազմված հայտարարության մեջ, փոխանցում է բելառուսական «Բելտա» գործակալությունը:

«Կողմերը նշում են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման կարևորությունը՝ միջազգային հանրության կողմից ճանաչված սկզբունքների և միջազգային իրավունքի նորմերին համապատասխան, առաջին հերթին, պետությունների տարածքային ամբողջականության պահպանման, ինչպես նաև ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձի և ԵԱՀԿ որոշումների հիման վրա»,-ասվում է հայտարարության մեջ:

Փաստաթղթում ասվում է նաև, որ երկու երկրները հետագայում ևս ջանքեր կգործադրեն միջազգային և տարածաշրջանային անվտանգության ամրապնդման համար:




Լրահոս