
Սիրիայի կառավարական զորքերը, ինչպես նաև աշխարհազորայինների ուժերը ահաբեկիչներից ազատագրել են Հալեպի 2 թաղամաս՝ այդպիսով վերահսկողություն սահմանելով քաղաքի հյուսիս-արևելքում, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Սիրիական բանակին հաջողվել է վերադարձնել վերահսկողությունը Շեյխ-Հոդր և Շեյխ-Ֆարես թաղամասերում: Այդպիսով, կարելի է հայտարարել, որ Հալեպի հյուսիս-արևելքը Սիրիայի Արաբական Հանրապետության կառավարական բանակի վերահսկողության տակ է գտնվում»,-ասվում է աշխարհազորայինների տարածած հայտարարության մեջ:
Հաղորդվում է նաև, որ այդ թաղամասերում մարտերը մոտ մեկ օր են ընթացել:
Ավելի վաղ հաղորդվել է, որ սիրիական կառավարական զորքերն ամբողջության ետ են մղել գրոհայիններին և զբաղեցրել 12 թաղամաս, որը կազմում է Հալեպի արևելյան հատվածի մոտ 40%-ը: