
Կոլումբիայի Լա Ունիոն քաղաքում կործանված ինքնաթիռի զոհերի թիվը կազմել է առնվազն 25 մարդ: Նման հայտարարությամբ է հանդես եկել Լա Սեխայի քաղաքապետը, փոխանցում է 360 ռադիոկայանը:
ԻՆքնաթիռը տեղափոխում էր բրազիլական «Շապեկոենսե» ֆուտբոլային ակումբի անդամներին:
Ինքնաթիռում 72 ուղևոր և անձնակազմի 9 անդամ է գտնվել: Նախնական տեղեկություններով՝ 15 ողջ մնացած կա:
Ավիաաղետի 3 վարկած է դիտարկվում, որոնցից մեկն այն է, որ ինքնաթիռը բախվել է լեռանը: