Ոստիկանության Սպիտակի բաժնի ծառայողները Սպիտակ քաղաքի Ալ. Մանուկյան փողոցի թիվ 14 շենքի հարակից տարածքում հայտնաբերել և բերման են ենթարկել 1984 թ. ծնված Վալերիկ Ա.-ին։
Ինչպես տեղեկացնում են ՀՀ Ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, բերման ենթարկվածը 2011 թ. դեկտեմբերի 23-ից ՌԴ Մոսկվա քաղաքի Հյուսիսային վարչական շրջանի իրավապահների կողմից հետախուզվում է ՌԴ քր. օր.-ի 126 հոդվածի 2-րդ մասի /անձի առևանգում/ մեղադրանքով:
Հափանման միջոցը` կալանք:
Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին և Լոռու մարզի դատախազություն: Վալերիկ Ա.-ն ձերբակալվել և տեղափոխվել է Սպիտակի բաժնի ՁՊՎ: