Բունդեսթագի արտաքին հարցերով կոմիտեի ղեկավար Նորբերտ Ռետտգենը և «Կանաչներ» կուսակցության պատգամավոր Ֆրանցիսկա Բրանտները Գերմանիայի կառավարությունից և Եվրամիության իշխանություններից պահանջել են նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի դեմ, փոխանցում է Spiegel Online պարբերականը:
«Ինչո՞ւ միջոցներ չեն ձեռնարկվում, Սիրիայի հանցագործություններում մասնակից է նաև Մոսկվան»,-ասվում է պատգամավորների հայտարարության մեջ:
Նրանց կարծիքով՝ ԵՄ-ն պետք է արձագանքի պատժամիջոցների հերթական չափաբաժնի սահմանմանը: