Ադրբեջանում առաջարկում են վերանայել Ռուսաստանի հետ հարաբերությունները՝ Հայաստանին աջակցելու պատճառով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Միլի մեջլիսի (Ադրբեջանի խորհրդարանի) պատգամավոր Հուդրաթ Հասանգուլիևն անհրաժեշտ է համարում ռուս-ադրբեջանական հարաբերությունների վերանայումը՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում Մոսկվայի կողմից Երևանին աջակցելու պատճառով, գրում են ադրբեջանական ԶԼՄ-ները:

«Այսօր Ադրբեջանն անում է անհրաժեշտ ամեն ինչ Ռուսաստանի հետ ռազմավարական հարաբերությունները զարգացնելու համար: Սակայն ես մշտապես ասել եմ, որ մենք չենք կարող լուծել Լեռնային Ղարաբաղի հարցն այն պատճառով, որ Հայաստանին աջակցում է Ռուսաստանը»,-ասել է Հասանգուլիևը:

Նրա խոսքով՝ Ռուսաստանը պետք է կողմնորոշվի, թե ինչ է նրան անհրաժեշտ Ադրբեջանից: «Այդ հարցով մենք պետք է դիմենք Մոսկվային: Եթե Ռուսաստանը շարունակի աջակցել Հայաստանին, ապա մենք պետք է վերանայենք մեր երկկողմ հարաբերությունները»,-ընգծել է նա:




Լրահոս