Ինչպես ArmLur.am-ն արդեն հայտնել էր, այսօր ապրիլյան պատերազմի ժամանակ գլխի շրջանում ծանր վիրավորում ստացած Նարեկ Ասատրյանը, այդպես էլ գիտակցության չգալով, մահացել է:
Նարեկ Ասատրյանը Կոտայքի մարզի Կարենիս գյուղից է, ընտանիքի միակ զավակն էր: Այս մասին ArmLur.am-ի հետ զրույցում խորը վշտով պատմեց Նարեկի հայրը՝ Վլադիմիր Ասատրյանը:
«Նարեկը շատ խելացի երեխայա եղել, շատ համեստ, հարգված լրիվի կողմից»,-ասաց նա:
Նշենք, որ ընտանիքն ապրում է սոցիալապես անապահով վիճակում. «Գյուղի դպրոցն է ավարտել ու աշխատանքի ա անցել, հետո գնացել ա բանակ: Ինձի պահող մարդն ինքն ա եղել, որ պտի գար հորն ու մորը պահեր: Էն էլ սենց…»:
Լիդա Եղիազարյան