Ֆրանսիայում Վալերի Բուայեի կրած հայկական խաչով շղթան քննադատությունների ալիք է բարձրացրել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր Վալերի Բուայեի կրած հայկական խաչով շղթան քննադատությունների ալիք է բարձրացրել, գրում է Le Figaro պարբերականը:

Նրան հրավիրել են France 2 հեռուստաալիք, որպեսզի վերջինս մեկնաբանի փրայմերիզում հաղթած Ֆրանսուա Ֆիյոնի հաղթանակը:

Բուայեն եթերում հայտնվել է հայկական խաչով շղթայով, ինչը մեծ աղմուկ է բարձրացրել համացանցում, քանի որ Ֆրանսիայի օրենքներով՝ կրոնական խորհրդանիշների հրապարակային ցուցադրումն արգելված է:

Նշենք, որ 2011 թ. Ֆրանսիան Հայոց ցեղասպանությունը քրեականացնող օրինագիծն ընդունել է հենց Բուայեի նախաձեռնությամբ:




Լրահոս