Ադրբեջանի պաշտպանության նախարարը մեկնել է Մոսկվա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը մեկնել է Մոսկվա, որտեղ կմասնակցի ԱՊՀ անդամ պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի նիստին, փոխանցում է ԱՊԱ-ն:

Պաշտոնական աղբյուրների համաձայն՝ այցի ընթացքում Հասանովը առանձին հանդիպում կանցկացնի ՌԴ ՊՆ ղեկավար Սերգեյ Շոյգուի հետ:

Ակնկալվում է, որ կողմերը երկու երկրների ռազմական գերատեսչությունների միջև հաջորդ տարվա համար համագործակցության ծրագիր կստորագրեն:

Նշենք, որ Մոսկվայում է նաև ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը:




Լրահոս