Վահան Մարտիրոսյանը ներկայացրել է նորանշանակ տեղակալներին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը նոյեմբերի 29-ին հրավիրված գործակարգավարական խորհրդակցության ընթացքում նախարարության աշխատակազմի կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումների ղեկավարներին ներկայացրեց ՀՀ վարչապետի որոշումներով ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալներ նշանակված Բորիս Դեմիրխանյանին և Արման Խաչատրյանին:

Նախարարը շնորհակալություն հայտնեց նախկին տեղակալ Գագիկ Թադևոսյանին կատարած աշխատանքի համար և վստահություն հայտնեց, որ նախարարի խորհրդականի պաշտոնում նա կշարունակի իր ներդրումն ունենալ նախարարության գործունեության ոլորտներում:

Բորիս Դեմիրխանյանը կհամակարգի կապի և տեղեկատվայնացման ոլորտը, իսկ Արման Խաչատրյանը՝ միջազգային կազմակերպությունների հետ համագործակցությունը և փոստի ոլորտը:

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների
նախարարության լրատվական ծառայություն




Լրահոս