Մոսկվայի հյուսիսում քահանան BMW-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին, որից հետո թաքնվել է վթարի վայրից, փոխանցում է Gazeta.ru-ն՝ հղում անելով Մոսկվայի ոստիկանությանը:
Վթարը տեղի է ունեցել նոյեմբերի 27-ին Լենինգրադի պողոտայում:
Դեպքի փաստով քրեական գործ է հարուցվել:
«Վարորդին ձերբակալել են»,-հայտնել են ոստիկանությունում: