ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակից հետո նրա անվան շուրջ աժիոտաժ սկսվեց: Մարդիկ ցանկանում են ԱՄՆ նորընտիր նախագահի, ինչպես նաև նրա ընտանիքի մասին ավելի շատ տեղեկություններ ունենալ:
Իվանկան Դոնալդ Թրամփի ավագ դուստրն է, չեխ մոդել Իվանա Զելնիչկովայի հետ առաջին ամուսնությունից: Նա ծնվել է 1981թ. հոկտեմբերի 30-ին:
Իվանկան դեռ օրորոցից լողում էր ճոխության մեջ: Ծնողները հաճախ էին նրան տանում զարդերի խանութ, որտեղ նա ընտրում էր այն, ինչ ցանկանում էր: Իվանկան խոստովանում է, որ իր համար ադամանդները փոխարինել են տիկնիկներին:
Երիտասարդ տարիքում նա փորձում էր ուժերը մոդելային բիզնեսում: Սակայն այդ ոլորտը նրան շուտ հոգնեցրեց: Նրա խոսքով՝ մոդելները ամենաստոր աղջիկներն են աշխարհում:
Դոնալդ Թրամփի համար անսպասելի էր այն, որ Իվանկան հրաժարվեց մոդելային կարիերայից:
Մի անգամ Թրամփը նույնիսկ խոստովանել է. «Եթե նա իմ աղջիկը չլիներ, նա կլիներ իմ ընկերուհին»:
Իվանկայի ամուսինը միլիոնատեր Ջարեդ Քուշներն է:
Ամուսնանալով՝ Իվանկան հուդդայականություն է ընդունել, ըստ որի՝ նրա անունը Իաիլ է:
Չնայած ֆինանսական անսահման հնարավորություններին՝ նա օգտվում է միջին դասի կոսմետիկայից: Օրինակ, նա նախընտրում է իսպանական Natura Bisse ֆիրմայի կոսմետիկան:
2007թ. նա հիմնեց զարդերի արտադրության իր սեփական ֆիրման՝ Ivanka Trump Collection-ը: Ավելի ուշ նույն բրենդով սկսեց հագուստ և կոշիկ թողարկել:
Իվանկայի և Ջարեդի հարսանիքը պատմության մեջ ամենաշքեղ հարսանիքներից մեկն է ճանաչվել: Հարսանեկան արարողությանը հրավիրվել է մոտ 500 մարդ, իսկ հյուրերին 9000 դոլար արժողությամբ նվերներ են հանձնել:
Ունեն 3 երեխա՝ 5-ամյա Արաբելլան, 3-ամյա Ջոզեֆն ու 8 ամսական Թեոդորը: