Նոյեմբերի 25-ին, ժամը 19-ին, Երևանի Լենինգրադյան փողոցի թիվ 31/5 հասցեի մոտ անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի էր ենթարկել 1946 թ. ծնված Ջորջ Նալբանդյանին և դիմել փախուստի:
Ջ. Նալբանդյանը մարմնական վնասվածքներով բուժօգնության էր տեղափոխվել հիվանդանոց:
Նոյեմբերի 28-ին, ժամը 14.50-ին, նա հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում, գիտակցության չգալով, մահացել է:
Կատարվում է քննություն: