Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը խոստովանել է, որ դեռ չի մտածել կատալոնական «Բարսելոնայի» հետ խաղի մասին:
«Կլա՞սիկո. ես դեռ չեմ մտածել այդ խաղի մասին: Մենք մինչ այդ խաղը ևս մեկ հանդիպում ունենք: Պարտավորենք հարգել առաջիկա մրցակցին:
Այդ խաղից հետո կպատրաստվենք շաբաթ օրը կայանալիք խաղին: Վստահեցնում եմ, որ «արքայական» ակումբը կնախապատրաստվի այնպես, ինչպես պետք է»,- ասել է նա: