«Առավոտ» օրաթերթը գրում է. «ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահագն Մախսուդյանը, ի տարբերություն ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի, չի զգում, որ մենք առաջանցիկ տեմպերով առաջ ենք գնում. «Ոչ, չեմ զգում, չկա: ժողովո՛ւրդը պիտի զգա, ոչ թե 4-5 մարդ: Ժողովրդի գնահատականը գիտե՞ս ինչ էր այդ համագումարին, որ այս երկիրն իրենց համար է, տես ինչ շիկառնի, կերած-խմած նստած են»:
Մենք հիշեցրինք Սերժ Սարգսյանի խոսքերը՝ շուրջօրյա էլեկտրամատակարարում ու ջրամատակարարում, լուսավոր ու ծաղկազարդ փողոցներ, կարո՞ղ է պարզապես Դուք էլ սովորել եք լավին ու չեք նկատում դրականը, նա պատասխանեց. «Այ մարդ, ծաղկազարդ փողոցները գերեզմանոցի մոտերն են, ուրիշ ծաղկազարդ փողոց չկա»»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։