
Արտակարգ իրավիճակների նախարարություն նոյեմբերի 30-ին՝ ժամը 05.50-ին, ահազանգ է ստացվել, որ Կիևյան կամրջի վրա քաղաքացին անցել է արգելապատնեշը և փորձում է ինքնասպան լինել՝ նետվելով կամրջից:
Ըստ ԱԻՆ կայքի՝ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը:
Փրկարարները ոստիկանության աշխատակիցների հետ համատեղ կանխել են 1972 թ. ծնված Ժ. Գ.-ի ինքնասպանության փորձը, ում տեղափոխել են «Նորք» հոգեբուժական կենտրոն:
Դեպքի վայրում հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը ցուցաբերել է անհրաժեշտ հոգեբանական աջակցություն: