Ազգային ժողովն այսօր ավարտեց արտահերթ նիստի իր աշխատանքները` առաջին ընթերցմամբ ընդունելով «ԱԺ կանոնակարգ» օրենքի նախագիծը:
Նշենք, որ օրենքն ընդունվեց 93 կողմ, 2 դեմ, 7 ձեռնպահ ձայներով:
Դեմ քվեարկող պատգմավորներն էին ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը և նույն խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը:
ԱԺ-ն ընդունեց նաև ՀՀ Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին նախագիծը` 95 կողմ, 0 դեմ և 7 ձեռնպահ ձայներով։