
Նոյեմբերի 30-ին Կասպից ծովում 4,3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել, փոխանցում են ադրբեջանական ԶԼՄ-ները:
Ինչպես հայտնել են սեյսմոլոգիական ծառայությունում, ստորգետնյա ցնցումները գրանցվել են տեղական ժամանակով ժամը 04:40-ին Կասպից ծովում 60 կմ խորության վրա:
Հաղորդվում է նաև, որ հանրապետության տարածքում ցնցումները չեն զգացվել: